Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում. armeniasputnik.am

Հայաստանից մեկնող բեռնատարները մոտավորապես 10 օր հետո կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից» ։ Հենց այդ ժամանակ է սպասվում Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են «կանաչ միջանցք» ապահովել դեպի ԵՍՏՄ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակով։

«Հայաստանից մեկնող բեռնատարները կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից», երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ անհրաժեշտություն կլինի արդեն 10 օրից», – ասաց Թանանյանը։

Նրա խոսքով` հենց այդ ժամանակ է նախատեսվում Հայաստանից գյուղմթերք մատակարարել Ռուսաստանի քաղաքներ։ Խոսքը, մասնավորապես, մրգի մասին է։

Թանանյանը նշեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն կա, որ մեծ հոսքի դեպքում հայկական բեռները կանցնեն «կանաչ միջանցքով»։ Հերթերը կանխելու համար հատուկ երթուղի է կազմակերպվելու. «Բագրատաշենի» անցակետից 30 բեռնատար կհասնեն «Վերին Լարս», այնտեղից էլ արդեն «կանաչ միջանցքով» առանց հերթերի և լրացուցիչ խոչընդոների կանցնեն մաքսակետը։

Թանանյանը կոչ արեց մատակարարներին և վարորդներին ունենալ անհրաժեշտ փաստաթղթերի բացառապես նվազագույն փաթեթ (համայնքի վարչակազմից ստացած տեղեկանքից մինչև բանկային փոխանցում)` հսկիչ անցակետերում ուշացումներից խուսափելու համար։

Նա նաև նշեց, որ SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակն ապրանքների տեղաշարժի վրա չի ազդել։ Միայն նվազել է պատվերների քանակը։ Հյուրանոցները նախկին  ծավալով չեն գործում, Հայաստանից էկզոտիկ մրգերի պահանջարկը փոքրացել է և այլն։

Միևնույն ժամանակ «Սպայկա» ընկերության (Հայաստանից միրգ և բանջարեղենի խոշորագույն արտահանող) նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը կարծում է, որ դեռ վաղ է դատել «կանաչ միջանցքի» արդյունավետության մասին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am