ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 4,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 17,3 մլրդ դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով 18,9 մլրդ դրամ: Փաստացի 14,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նորայր Շողիկյան