Միայնակ շուրջերկրյա ճամփորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը
Advertisement 1000 x 90

Միայնակ շուրջերկրյա ճամփորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը

Ավստրալացին 18 տարեկանում դարձել է միայնակ մի շարժիչանի ինքնաթիռով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ամենաերիտասարդ մարդը: Այս մասին հայտնում է Brisbane Times-ը:

Լեքլեն Սմարթը մոտ 54 օր տևած իր շրջագայության ընթացքում վայրէջք է կատարել աշխարհի 15 երկրների 24 կետերում: Սմարթի խոսքով՝ հիմնական դժվարությունները եղել են եղանակային պայմանները, օտարերկրացի ավիադիսպետչերների հետ շփումը լեզվական արգելքի պատճառով և այլ մարդկանց կողմից աջակցության բացակայությունը:

Ավստրալացին մեկ տարով փոքր է նախորդ ռեկորդակրից՝ ամերիկացի Մեթ Գութմիլլերից:

Սմարթը վայրէջք է կատարել Քվինսլենդ նահանգի օդանավակայաններից մեկում՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում, շաբաթ օրը առավոտյան:



Նման նյութեր