Էդուարդ Աղաջանյանը վատառողջ է. Ազգային ժողով չի գնացել. armlur.am
Advertisement 1000 x 90

Էդուարդ Աղաջանյանը վատառողջ է. Ազգային ժողով չի գնացել. armlur.am

Այսօր Ազգային ժողովում ընթանում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները: Այսօր կատարողականը պետք է ներկայացներ նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն քիչ առաջ հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, թե Աղաջանյանը վատառողջ է և չի ներկայացել նիստին: Ներկաները զարմացած էին այս հայտարարությունից և իրարից հետաքրքրվում էին, թե արդյոք պատճառը կարող է լինել կորոնավիրուսով վարակված լինելը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց Էդուարդ Աղաջանյանին: Վերջինս մեզ հետ զրույցում կրկին փաստեց, որ ինքը վատառողջ է և այս պահին տանն է, աշխատանքի չի գնացել: «Այսօր տանն եմ, վաղվանից աշխատանքի կգնամ: Որևէ խնդիր չկա», – նշեց նա, հավելելով, թե իր վատառողջ լինելը պայմանավորված չէ կորոնավիրուսով:

armlur.am