Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Advertisement 1000 x 90

Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավում 5.7 բալ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ցնցումների էպիկենտրոնը Ֆարս նահանգն է եղել` Բեյրամ գյուղից 22 կմ հեռավորության վրա։ Այն եղել է 10 կմ խորությամբ և 239 կմ հեռավորության վրա Շիրազից` վարչական կենտրոնում ամենամեծ քաղաքից:

Ցնցումները գրանցվել են հունիսի 09-ին տեղական ժամանակով 21։48-ին: Նշվում է նաև, որ շուրջ մեկ ժամ առաջ նույն տարածքում գրանցվել է 5.1 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:

armeniasputnik.am



Նման նյութեր