
Պանդեմիայի և սահմանափակումների պատճառով աճում է ծանր ընկճախտով մարդկանց թիվը: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Գյոտտինգենի բարձրագույն դպրոցի մասնագետները:
Ինչպես հայտնում է dw.com-ը, մեկնաբանելով հետազոտության արդյւոնքները բարձրագույն դպրոցի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Յուսեֆ Շիբանը նշել է, որ հատկապես տուժել են 18-25 տարեկանները:
Նրա խոսքով՝ ինքը և իր գործընկերները կարծում էին, թե բնակչության շրջանում ծանր ընկճախտի դեպքերի մասնաբաժինը չի գերազանցում 1 տոկոսը , սակայն այդ ցուցանիշը հասել է 5 տոկոսի:
Գիտնականները նշում են, որ կան հիմքեր մտածելու, որ հոգեկան հետևանքները կզգացվեն դեռ երկար ժամանակ: