Կրկնվող բացասական մտքերը կապված են ոչ միայն կոգնիտիվ ունակությունների վատթարացման հետ, այլև ուղեղում տաու սպիտակուցի և ամիլոիդի նստվածքի հետ, ինչը կարող է համարվել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer’s & Dementia ամսագրում:
Կրկնվող բացասական մտքեր են անվանում ապագայի վերաբերյալ պարբերական անհանգստությունը և տհաճ հիշողությունների, «ապրումների» հաճախակի կրկնողությունը: Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել բացասական մտքերի և կոգնիտիվ խնդիրների, այդ թվում՝ հիշողության խանգարումների զարգացման մեծ հավանականության միջև կապը:
Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրկնվող բացասական մտքերն առաջացնում են գլխուղեղում պաթոլոգիական սպիտակուցների նստվածք, որը կարող է բերել Ալցհեյմերի հիվանդության զարգացման:
Հետազոտությանը մասնակցել է 55-ն անց 360 մարդ, որոնք 2 տարի պարբերաբար պատասխանել են բացասական փորձի և առջևի ստորին ուղեղիկի պատերնների մասին հարցերին, հայտնում է medportal.ru-ն: Գիտնականները նաև պարզել են մասնակիցների մոտ դեպրեսիայի և տագնապայնության ախտանիշները ու հետազոտել են նրանց կոգնիտիվ ֆունկցիաների տարբեր ասպեկտները:
Հետազոտության 113 մասնակիցներ հետազոտվել են գլխուղեղի պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայով, որի ժամանակ չափվել է տաու սպիտակուցի և ամիլոիդի մակարդակը՝ երկու սպիտակուցներ, որոնց հետ կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Պարզվել է, որ դեպրեսիան և տագնապայնությունը կապված են կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման հետ, ինչը հաստատել են նախորդ հետազոտությունների տվյալները: Բայց այս պաթոլոգիաները կապված չէին տաու սպիտակուցի և ամիլոիդի նստվածքների մեծացման հետ:
Իսկ ահա այն մարդկանց մոտ, որոնք մեծ հակվածություն ունեին առջևի ստորին ուղեղիկի պատերններին, կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումն ավելի հաճախ է եղել, և մեծ հավանականությամբ ուղեղում հայտնաբերվում են պաթոլոգիական սպիտակուցներ:
Հետազոտողները նաև նշել են, որ պարբերական ֆիզիկական մարզումները ռիսկի խմբի մարդկանց շրջանում կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: