Հայաստանն արդեն աշխարհում 19-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքերի թվով: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 14 103 դեպք, իսկ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 4760 դեպք:
Հիշեցնենք, որ երկիրը հունիսի 8-ին այս ցուցանիշով 20-րդ տեղում էր, հունիսի 5-ին՝ աշխարհում 22-րդ տեղում, իսկ հունիսի 3-ին՝ 28-րդ:
Երկու օր առաջ 19-րդ տեղը զբաղեցնում էր Շվեդիան, որը հիմա իջել է 20-րդ տեղ. այնտեղ, վերջին տեղեկություններով, մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 4549 դեպք: 18-րդ տեղում Իռլանդիան է՝ 5110 դեպքով: Իսկ առաջին երեք տեղերը նախկինի պես զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն և Վատիկանը՝ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման համապատասխանաբար 25 600, 20 279 և 14 981 դեպքերով:
Աշխարհում վարակակիրների բացարձակ թվով, ինչպես նախկինում, առաջատարը ԱՄՆ-ն է. այնտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 045 715 պացիենտի մոտ: Մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 6182 դեպք. ԱՄՆ-ն այս ցուցանիշով հիմա աշխարհում 12-րդ տեղում է:
Հատկանշական է, որ Չինաստանում, որտեղ անցյալ տարվա վերջին սկսվեց COVID-19-ի բռնկումը, մինչև հիմա գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83 046 դեպք, ինչը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի ընդամենը 58 տոկոսն է: Չինաստանն այս ցուցանիշով աշխարհում 178-րդ տեղում է: