Քիմ Քարդաշյանին վիրավորած թուրք երգչի դեմ քրեական գործ է հարուցվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանին վիրավորած թուրք երգչի դեմ քրեական գործ է հարուցվել

Թուրքական սոցիալական ցանցերում հայտնի երգիչ Մուրադ Օվչյուի դեմ քրեական գործ է հարուցվել։ Թուրք երգիչը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի մասին Քիմ Քարդաշյանի հրապարակումները, իրապատում-շոուի աստղին «զզվելի հայ» էր անվանել, գրում է Ermenihaber-ը։

Այս տարվա ապրիլի 25-ին Քիմ Քարդաշյանը որոշել էր աշխարհին պատմել թուրքերի վայրագրությունների մանրամասները, ինչն Օվչյուին դուր չէր եկել։

«1915թ.-ի ապրիլի 24-ին սկսվեց Ցեղասպանությունը։ Նախ սպանվել են ամենահաջողակ հայերը։ Հետո օսմանյան թուրքերը եկել են կանանց ու երեխաների հետեւից»,- պատմել է Քիմը։ Հեռուստաատղը նաեւ կտրված գլուխները պատկերող վավերագրական լուսանկար էր հրապարակել. «Նրանք իմ նախնիներն են, որոնց սովատանջ էին անում, բռնաբարում ու սպանում։ 1917թ.-ին արդեն իսկ սպանվել էր 1,5 մլն հայ»։

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի թաղային խորհրդի ատենապետ, հայ իրավաբան Սիմոն Չեքեմը Օվչյունի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազություն Քիմ Քարդաշյանին ուղղված հայտարարությունում հայերին վիրավորելու համար։ Քննության ընթացքում Օվչյունն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ իր բառերը բացառապես ուղղված են եղել Քիմ Քարդաշյանին, ոչ Թուրքիայի Հանրապետության հայ քաղաքացիներին։

style.news.am