Եվրոպական ֆուտբոլային առաջնություններն աստիճանաբար վերադառնում են կորոնավիրուսով պայմանավորված երկարատև դադարից հետո: Ցավոք, կան նաև այնպիսիները, որոնք վաղաժամ ավարտվել են:
Անդրադառնանք այն առաջնություններին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքական պարբերաբար հրավիրվող ֆուտբոլիստները: Լիգաների մեծամասնության վերադարձի կապակցությամբ արդեն կա հստակություն, մի քանիսում նույնիսկ վերսկսվել են հանդիպումները: Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնում ենք մեր ուշադրության կենտրոնում գտնվող առաջնությունները՝ անդրադառնալով նաև Սլովակիայի Սուպերլիգային, որին մասնակցում են Հայաստանի երիտասարդական հավաքականի 2 ֆուտբոլիստներ:
Սլովակիայի Բարձրագույն խումբ, վերադարձը՝ հունիսի 13-ին
Հունիսի 13, 23-րդ տուր
ԴԱԿ – «Զեմպլին Միխալովցե» (Արմեն Հովհաննիսյան)
«Զեմպլին Միխալովցեի» ներկայիս դրությունը՝ 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Սպարտակ Տռնավայի» հետ (մրցանակային տեղերին հավակնող 6 թիմի պայքարում), 30 միավոր (22 տուրից հետո)
Հունիսի 14, 23-րդ տուր
«Ժիլինա» (Վահան Բիչախչյան) – «Սպարտակ Տռնավա»
«Ժիլինայի» ներկայիս դրությունը՝ 2-րդ հորիզոնական (մրցանակային տեղերին հավակնող 6 թիմի պայքարում), 45 միավոր (22 տուրից հետո)
Շվեդիայի Բարձրագույն խումբ, վերադարձը՝ հունիսի 14-ին
Հունիսի 14, 1-ին տուր
«Գյոթեբորգ» (Անդրե Չալըշըր) – «Էլֆսբորգ»
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, վերադարձը՝ հունիսի 19-ին
Հունիսի 19, 23-րդ տուր
«Սոչի» (Ալեքսանդր Կարապետյան, Էրիկ Վարդանյան) – «Ռոստով»
«Սոչիի» ներկայիս դրությունը՝ 12-րդ հորիզոնական (16 թիմի պայքարում), 24 միավոր (22 տուրից հետո)
Հունիսի 20, 23-րդ տուր
«Ուրալ» (Վարազդատ Հարոյան) – «Ռուբին»
«Ուրալի» ներկայիս դրությունը՝ 10-11-րդ հորիզոնականներն է կիսում «Տամբովի» հետ (16 թիմի պայքարում), 25 միավոր (22 տուրից հետո)
Իտալիայի Ա սերիա, վերադարձը՝ հունիսի 20-ին
Հունիսի 24, 27-րդ տուր
«Ռոմա» (Հենրիխ Մխիթարյան) – «Սամպդորիա»
«Ռոմայի» ներկայիս դրությունը՝ 5-րդ հորիզոնական (20 թիմի պայքարում), 45 միավոր (26 տուրից հետո)
Ամբողջությամբ՝ vnews.am