Նկարում մեր ժամանակի հերոս Աշոտն է, ով ապրում է Վայոց Ձորի սահմանամերձ Կապույտ գյուղում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նկարում մեր ժամանակի հերոս Աշոտն է, ով ապրում է Վայոց Ձորի սահմանամերձ Կապույտ գյուղում

«Նկարում մեր ժամանակի հերոս Աշոտն է, ով ապրում է Վայոց Ձորի սահմանամերձ Կապույտ գյուղում։ Բնակիչներից շատերը լքել են Կապույտ գյուղը,որը հայտնի է հարյուրավոր խաչքարերով, այդ թվում նաև ժայռափոր։

Գյուղը մինչև 1990 թվականը բնակեցված է եղել թուրքերով, ովքեր էլ ավիրել, քանդել և թաղել են խաչքարերի մեծամասնությունը։ Աշոտը այս տարիների ընթացքում սեփական ուժերով հողից հանել, կանգնեցրել է խաչքարերի մի մասը։ Բայց ասում է,որ դեռ անելիք շատ կա։
Առողջությու՛ն Աշոտին, հայրենիք պահողը հենց ինքն է։

Եթե կան ցանկացողներ,ովքեր կօգնեն Աշոտին, խնդրում եմ գրել մեկնաբանություններում»։