
Ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը`առցանց հանդիպման ժամանակ: Բախին ներկայացվել է Ռիչարդ Մաքլարենի զեկույցը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը