Ի՞նչ ունեցվածք ունեն Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները․ հայտարարագիր. tert.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ ունեցվածք ունեն Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները․ հայտարարագիր. tert.am

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան հայտարարագիրը։

2019 թ-ի ընթացքում վարչապետի աշխատանքի վարձատրություն կազմել է 11 մլն 644 հազար 725 դրամ։ Եվս 2 մլն 406 հազար 865 դրամ Նիկոլ Փաշինյանը եկամուտ է ստացել «Անտարես» ՍՊԸ-ից, ենթադրաբար, իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից։

Տարեվերջին Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար գումար։ Վարչապետը նաև հայտարարագրել է 1800 դոլար և 790 հազար դրամ կանխիկ գումար։ Եվ տարվա սկզբում, և տարեվերջին կանխիկ դրամական միջոցները նույնչափ են եղել։

Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը վաճառել է իր HYUNDAI մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը ոմն Արսեն Մանուկյանին։ 2019 թ-ի հուլիսի 16-ին ձևակերպված մեքենայի վաճառքից հասույթը կազմել է 4 մլն 550 հազար դրամ և գումարն ամբողջությամբ ավանդ է դրվել։

Ամբողջությամբ՝ tert.am