«Երկրում ուժեղանում են ընդդիմադիր տրամադրությունները, Փաշինյանը կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում դրեց Սարգսյանին». «Վզգլյադ». tert.am
Advertisement 1000 x 90

«Երկրում ուժեղանում են ընդդիմադիր տրամադրությունները, Փաշինյանը կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում դրեց Սարգսյանին». «Վզգլյադ». tert.am

Հայաստանի միանգամից երեք ուժային կառույցների՝ Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարները հորինված պատճառներով հեռացվել են զբաղեցրած պաշտոններից. սրան Հայաստանի բնակչության մեծ մասը հավանություն չի տա: Այս մասին ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կարանտինի կանոնների խախտման համար ուժային միանգամից երեք կառույցների ղեկավարներին պատժելու որոշումը:

Հայտնի է, որ Փաշինյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Հայաստանի բնակիչների մեծ մասը հավանություն չի տա հրաժարականների վերջին շարքին, քանի որ այժմ հասարակության մեջ բավական լուրջ պառակտում կա: Վարչապետի վարկանիշն արդեն մի քանի ամիս ընկնում է, ինչը պայմանավորված է համավարակի ֆոնին Փաշինյանի չափազանց անփույթ քայլերով, ինչպես նաև նրա վարած ոչ արդյունավետ կադրային քաղաքականությամբ: Վարչապետը մեկ նախարարներ է նշանակում, մեկ էլ շատ արագ նրանց աշխատանքից ազատում»,- ասել է Լեպյոխինը՝ նկատելով, որ երկրում ընդդիմադիր տրամադրություններն ուժեղանում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի այլընտրանքային էլիտար խմբերում:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր