Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ, այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ալեքսանդր Տարխանովը պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում»,- նշված է կայքում։