
Ճանապարհին կայանումն արգելող հնագույն նշանը թվագրված է մ.թ.ա. 700 թվականին՝ հայտնում է ամերիկյան ParkingPanda պորտալը:
Նշվում է, որ այդ հնագույն նշանը պատրաստվել է Ասորեստանում, որում ասված է. «Թագավորական ճանապարհ: Ոչ ոք չի կարող այն զբաղեցնել»: Իսկ տուգանքը եղել է շատ ավելի խիստ, քան այժմ է. մեղավորին ցցի են հանել սեփական տան դարպասների դիմաց: