Չինացի բժիշկ Լի Վենլյանի կինը, որն առաջինն էր հայտնել Ուհանում կորոնավիրուսի բռնկման մասին և մահացել էր COVID-19-ի հետևանքով, առողջ որդի է ծնել: Այս մասին հայտնում է «Լենտան»:
Հանգուցյալի կինը՝ Ֆու Սյուեցզեն WeChat-ի իր էջում նշել է. «Ամուսինս, դու դա տեսա՞ր դրախտում: Ինձ տված քո ամենավերջին նվերն այսօր լույս աշխարհ եկավ»:
Դեռևս դեկտեմբերի 30-ին Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը համացանցում գործըկերներին հայտնել էր, որ SARS-ին նման հիվանդության 7 դեպքեր են հաստատվել ծովամթերքի շուկայում: Բժշկի գրառումը տարածվել էր չինական տարբեր սոցցանցերում: Հաջորդ օրը նրան և վիրուսի բռնկման մասին տեղեկությունները համացանցում տարածած ևս 7 բժիշկների կանչել էին Ուհանի ոստիկանություն և նախազգուշացրել՝ համացանցում այլևս կեղծ հայտարարություններ չկատարել:
Լի Վենլյանը փետրվարի 7-ին, սրտի կանգ տանելով, կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով մահացել էր Կենտրոնական հոսպիտալում: Չինաստանի իշխանությունները ընդունել էին ակնաբույժ Լի Վենլյանի մահը և այն բացատրել «արտադրական վնասվածքով»: