Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2019-ի տարեկան հայտարարագիրը:
Պատգմավորը, ըստ հայտարարագրի, 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սարգսյանը 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:
Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին։ Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հազար դոլար։ Իսկ թե ինչքան աշխատավարձ է ստացել Հայկ Սարգսյանը, հայտարարագրում նշված չէ։