
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու կարծիքով իր թիմը հենակետային ֆուտբոլիստի խնդիր ունի:
«Մենք շատ անվստահ ենք գործում, հատկապես առաջին խաղակեսում: Այդ իսկ պատճառով կորուստները շատ էին: Թե նախորդ խաղում, թե այս հանդիպմանը հենակետային ֆուտբոլիստի խնդիր ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Գանձասար-Կապան»-ի հետ խաղից հետո ասել է մասնագետը: Խոսելով լեգեոնականների մասին` Բերեզովսկին շեշտել է, որ ակումբի հետագա զարգացման հարցը դեռևս հսկատ չէ և մի քանի ֆուտբոլիստներ չեն շարունակի աշխատանքը թիմում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրի վերջին խաղում մրցեցին «Գանձասար-Կապան»-ը և «Փյունիկ»-ը: Այս խաղում գրանցվեց մեկ դարպասի գրավում: «Գանձասար-Կապան»-ի միակ և հաղթական գոլը խփեց Աբդուլ Նիկիեման: Այս տուրի մյուս խաղերում «Շիրակ»-ը Գյումրիում հաղթել էր «Նոա»-ին, իսկ «Արարատյան դերբի»-ում առավելությունը «Արարատ-Արմենիա»-ինն էր, իսկ «Ալաշկերտ»-ը պարտության էր մատնել «Լոռի»-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը