Նախարար Բաթոյանը 150 միլիոնանոց գաղափար է հղացել. yerevan.today
Advertisement 1000 x 90

Նախարար Բաթոյանը 150 միլիոնանոց գաղափար է հղացել. yerevan.today

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հերթական ցնցող որոշումն է ընդունել՝ ենթադրաբար իր 18  խորհրդականների մատուցած խորհրդատվության արդյունքում։

Բաթոյանն ուզում է  մեկուսարան ունենալ  և սա այն դեպքում, երբ պարետատունը 1 ամիս առաջ փակեց «կորոնա սպասարկող» բոլոր մեկուսարանները, ըստ երևույթին՝ գիտակցելով, որ այս փուլում կոնտակտավորներին ճոխ հյուրանոցներում պահելու և մարդկանց կերակրելու ոչ գումար,  ոչ էլ իմաստ այլևս չկա, դրանք բյուջեի վատնում են:

Բայց սոցապնախարարը արհամարհելով տնտեսական ճգնաժամը՝ պահանջել և ստացել է Աղավնաձորի համալսարանական պանսիոնատը և ևս  150  մլն դրամ բյուջե:

Արդյո՞ք  վարչապետը մինչ այդ տեղեկացվել էր, որ Սոցապը մինչ այդ ստեղծել է ևս մեկ կարանտինային վայր իր միջոցների հաշվին, արդյո՞ք նախարարն անկեղծացել էր, որ Բյուրեղավանում լուծարված գիշերօթիկն այսդպես էլ  կիսադատարկ է  մնացել,  մանկատան մի քանի մասնագետից բացի ոչ ոք այնտեղ ոտք չի դրել:  Այս հարցի պատասխանը չգիտենք: Բայց վարչապետը պարտավոր էր իրավիճակի մասին հստակ նկարագրություն ունենալ։

Այդ դեպքում ինչո՞ւ է ավելորդ ճոխություն իրեն թույլ տալիս պարտքերի տակ կքված ու օրեր առաջ ԱՄՀ տրամադրած վարկից հրճվող վարչապետը, ինչո՞ւ էր համաձայնում արհեստական հիմքերով հորինած մի  նախագիծ ֆինանսավորել, որն այս նեղ պայմաններում պահուստային ֆոնդից պիտի «խլի» 150  մլն դրամ:

Ի դեպ, պանսիոնատի մոտիվացիան վարչապետի կաբինետում, ըստ աղբյուրի, մատուցվել է այսպես՝ հիվանդանոցից դուրս գրվող ծերանոցի շահառուներին մի քանի օրով կազդուրվելու առանձին վայր է պետք։

Զավեշն այն է, որ ահա այս պրիմիտիվ, խիստ պարզունակ հիմնավորումը միանգաայն համոզիչ է թվացել վարչապետին, և նա բավարարել է սորոսական նախարարի պահանջը:  ԿԳՄՍ-ին պատկանող Աղավնաձորի համալսարանական հյուրատունը՝ եռահարկ շենք, իր ողջ հարմարություններով, տասն օր առաջ հատկացվել է սոցապին:

Սոցապը հունիսի 4-ից մինչ օրս ընդամենը 16 տարեց է բնակվում մի ամբողջ շենքում, որտեղ ծերերից երեք  անգամ շատ սպասարկոող անձնակազմ է գործի ընդունվել՝ երկուսը  դռան մոտից ռեստորանային ուտելիքը նես բերող, 3 բժիշկ, 3 բուժքույր, 4 դայակ, 4մաքրուհի վարորդ ու մեկ համակարգող տնօրեն։ Ընդգծենք, Բաթոյանն իր 18  խորհրդականներով  մեկուսարանին հատկացվելիք  150  միլիոն  բյուջեն  այնպես են հաշվարկել ու բաշխել, որ մի քանի օրից անպայման վերջանա: Այսպես՝ Կորոնայով վարակված, բժշկված ու հիվանդանոցից   Աղավնաձոր  տեղափոխված տարեցները սնվում են բացառապես Երևանից  բերված  ռեստորանային ուտելիքներով: Ամեն օր, մենյուից մեկ առ մեկ ընտրվում է օրվա սնունդը, պատվիրում է և Երևանի ռեստորանում պատրաստված  տաք-տաք առաքվում է Աղավնաձոր, և այսպես՝ օրական երեք անգամ:

Ինչո՞ւ է որոշվել որ  ընդամենը 16  շահառուի սնունդն անպայման պիտի բերվի Երևանի ռեստորանից  օրական երեք անգամ՝ տեղում թարմ սնունդ պատրաստելու փոխարեն, կամ ինչու մրցութային կարգով այն չպետք է ձեռքբերվեր․ պատասխանը չկա, բայց այս կասկածելի ու ոչ իրավաչափ գործարքի մանրամասներին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:

Հաջորդ աբսուրդն այն է, որ մեկուսարանի հատկացումն ու ողջ գնումներն  այնքան արագ ու կասկածելի հանգամաներքում է կազմակերպվել, որ չեն սպասել անգամ կառավարության համապատասխան որոշմանը: Առանց բյուջեի հատկացման՝ չսպասելով անգամ նախագծի հաստատմանը, Բաթոյանը համարձակորեն իրեն թույլ է տվել  մեկ անձից գնում իրականացնելով գործարքներ կնքել սպասարկող ընկերություններիի հետ. արագ կերպով լուծել են սպիտակեղենի հարցը, գույքի, ախտահանիչ նյութերի ու ռեստորանային սննդի մատակարարման հարցը, ընդգծենք՝ առանց մրցույթի հայտարարման, ինչպես որ գնումների կարգն է պահանջում:

Մյուս աբսուրդը․ Yerevan․Today-ին հասած տվյալներով, Աղավնաձորի սպասարկման ողջ ծախսերը նախարարությունն իրականացրել է  մեկ այլ կառույցի միջոցներով, այսինքն՝  գնումների համար ծախսի որոշ  մասը փոխանցվել է Նորքի տուն-ինտերնատի հաշիվներից: Տվյալ ծերանոցի տնօրեն Արթուր Մելքոնյանը համառորեն խուսափեց պատասխանել Yerevan․Today-ի հարցերին․ երևի վախեր ունի:  Ենթադարաբար՝ այս անօրինական սխեմայով պաշտոնատար անձիք գործել են՝ հույսով, որ բացահայտվելու դեպքում կպատճառաբանեն, թե Աղավնաձորում սպասարկվում են Նորքի վարակված տարեց խնամյալները:

Ստացվում է՝ Բաթոյանը այս ամբողջ գործարքների շղթան իրականացրել է վարչապետի հետ ունեցած ընդամենը բանավոր զրույցի հիման վրա՝ առանց համապատասխան որոշման: Մեր տեղեկությամբ՝ առայժմ փոխանցված չէ պահուստային ֆոնդից  ակնկալվող 150 մլն դրամը, պաշտոնապես հաստատումը  չկա: Այսպիսով, նախարարը շտապել է գործարքներ կնքել առանց դրանց իրավական հիմքերն ապահովելու:

Ակնհայտ է, որ նախարար Բաթոյանը վարչապետի հետ համաձայնեցված է այսքան ինքնավստահ գործել, հակառակ դեպքում նա ոչ իրավաչափ քայլերի  չէր գնա, որքան էլ սորոսական ակունքներով թիկունքն ապահովված համարեր: Սոցապնախարարությունն այս  նախագծի մասին ինֆորմացիա կայքում չի հրապարակել,  պաշտոնական որևէ  գրություն  չգտնվեց,  գնումների բաժնում հրապարակված չէ ռեստորանային ուտելիքի գնման գործարքը, սպասարկվող ծառայություններին ևս ինֆորմացիա չկա, սա նշանակում է, որ թաքցնելու բան կա,  ինչ որ բան այն չէ:

Աղքատ ոլորտի այս  նախարարի շռայլ ծախսերի, պարգևավճարների մասին հաճախ է մամուլը բարձրաձայնում, և նկատենք՝ Բաթոյանը, որպես պետական պաշտոնյա, այսքան ժամանակ թաքնվում է ու որևէ հիմնավորում իր կատարած գործողություններին չի ներկայացնում, այդ թվում՝ մեր վերջին հրապարակման վերաբերյալ, որտեղ նշվում էր 18  խորհրդական ունենալու մասին: Հայտնի չէ, ի՞ն հիմքերով, ինչ անհրաժեշտությամբ է աղքատ ոլորտի նախարարն իրեն զինել 18  խորհրդականովկառավարության պատմության մեջ նման ճոխություն որևէ նախարար իրեն թույլ չի տվել․ ԱԺ երբեմնի նախագահ Գալուստ Սահակյանն է միայն ունեցել 22  խոհրդական, այն էլ ֆորմալ՝ հասարակական հիմքունքներով աշխատող, մինչդեռ Զարուհի Բաթոյանի խոհրդականները ստանում են 312 հազար դրամ աշխատավարձ և նույնքան՝ 100% չափով պարգևավճարըստ աղբյուրիստանում են ամեն ամիս՝ հարկատուներիս հաշվին

624  հազար դրամ աշխատավարձով  էկզոտիկ պաշտոնյաները՝ ԿՍԱԳՀ խորհրդականներ են կոչվում ըստ պաշտոնի անձնագրի:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Էդվարդ Գևորգյանը, Վահագն Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, Աստղիկ Մկրտչյանը, Դավիթ Մանուկյանը, Հերմինե Կարապետյանը, Քրիստինե Համբարձումյանը, Լիլիթ Մնացականյանը, Լաուրա Հարությունյանը, Իզաբելլա Մուրադյանը, Էդգար Ամիրխանյանը, Արաքսյա Սվաջյանը, Քրիստինե Ասատրյանը, Աստղիկ Մինասյանը, Ազատ Հարությունյանը, Ալբերտ Աբգարյանը և Էդուարդ Ստեփանյանը նախարարության պաշտոնյաներ են համարվում՝ 6  ամսից ավելի, բայց նախարարության ներսում նրանից մի քանիսին գիտեն միայն:  Մյուսները  խիստ բարձր եկամտով՝ անհայտ զբաղմունքով օժտված ինչ որ անձիք են, որոնց անունները հրապարակելուց հետո են նախարարության աշխատակիցները իմացել վերջիններիս գոյության մասին:

yerevan.today