
Այս պահին ԱԱԾ մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժ է կիրառվում: Նրանք բռնի կերպով հեռացվում են Նալբանդյան փողոցից: Կարմիր բերետավոր ոստիկանները քաղաքացիներին բռնի կերպով տեղափոխում են ոստիկանական բաժանմունքներ: Ուժ կիրառելով՝ ոստիկանները բերման ենթարկեցին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին:
168.am-ի լրագրողի խոսքով՝ սարսափելի իրավիճակէ ԱԱԾ մոտ, և անգամ լրագրողնրին թույլ չեն տալիս մոտենալ ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում: