2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է
Advertisement 1000 x 90

2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է

Հայաստանում ստեղված իրավիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հատել են վտանգավոր եզրագիծը։
• Նոր համավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է։ Կորոնավիրուսի տարածումը զսպող իշխանությունների քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը հանրահավաքներով Սահմանադրական հանրաքվե էր քարոզում, երբ վարակն արդեն ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում: Ցավոք, Հայաստանում իրավիճակը մնում է խիստ      ճգնաժամային․ ունենք 3 հարյուրից ավել մահ։
• Երկրի տնտեսությունը գահավիժում է։ Տնտեսական ցանկացած գործունեություն ռիսկային է։ Բիզնես միջավայրը կաթվածահար վիճակում է։ Երկու տարի շարունակ խոստացվող օտարերկրյա ներդրումները փուչիկի պես պայթեցին։ Աննախադեպ տեմպերով աճում է գործազրկությունը։
• Արտաքին քաղաքականության ասպարեզում մեկը մյուսին հաջորդող լրջագույն սխալները ոչ միայն հարվածում են երկրի միջազգային վարկանիշին, այլև վերաճել են ազգային անվտանգության սպառնալիքի։
• Հայաստանի գործող իշխանությունը 2 տարում ցույց տվեց իր ապաշնորհ կառավարումը։ Զուգահեռաբար համատարած ատելության խոսքը, սպառնալիքները, ժողովրդին «սևերի» ու «սպիտակների» բաժանելը ձևավորել են անհանդուրժողականության մթնորոտ։ Կտրուկ լարվել է երկրի ներքաղաքական իրավիճակը։ Ավելորդ է ասել, թե դա ինչ ռիսկեր կարող է ունենալ պատերազմական իրավիճակում գտվող Հայաստանի և Արցախի համար։
• Գործող իշխանությունը սեփական ապիկարությունը փորձում է քողարկել տարատեսակ շոուներով։ Անձնական քինախնդրությամբ պայմանավորված «վենդետաները» Հայաստանում շարունակվում են։

Սակայն շինծու մեղադրանքներ հորինելու տաղանդը միայն տանելու է փակուղի՝ էլ ավելի ապակայունացնելով  վիճակը։
• Կադրային քաղաքականության հարցում այս կառավարությունը ևս ձախողված է։ Ոչ պրոֆեսիոնալ կադրերին պատասխանատու պաշտոններին նշանակելը փաստում է իշխանության անպաստասխանատվությունը։ Էմոցիոնալ ու պահով պայմանավորված որոշումները կոլապսի առաջ են կանգնեցրել ամբողջ պետական համակարգին, այդ թվում՝ ուժային կառույցներին։
• Հայաստանի գործող իշանությունները հարստանում են՝ կարծես չնկատելով երկրում տիրող արհավիրքը։ Իշխանությունը մոտ ապագայում կորցնելու վախը առաջացրել է հնարվորինս շատ պոկելու մոլուցք։ Ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների մութ գործարքների ապացույցներն արդեն միջազգային ասպարեզում է քննարկվում։

Այս հայտարարությամբ ես ամփոփում են նաև իմ հազարավոր ընտրողների այսօրվա տրամադրություններն ու հավաքական կարծիքը։

Հայաստանից ստացվող հազարավոր զանգերը փաստում են երկրում տիրող ծանր իրավիճակի մասին։2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է։ Այսօր իր ուսերի վրա բերած իշխանության կողմից նա մեղադրվում է նույն իշխանության ձախողումների համար։

Ապաշնորհ կառավարման և աղաղակող սխալների մեղքը ժողովրդի վրա բարդելը Հայասատնի գործող իշխանությունների իրական որակն է։ Այն այդպես էլ չկարողացավ լինել բոլորի իշխանությունը՝ սպասարկելով բացառապես նեղ շրջապատի շահերը։

Ժամանակն է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունն ու 2 տարվա ընթացքում տրված բազմաթիվ խոստումներից կատարել գոնե մեկը՝ հեռանալ ժողովրդի պահանջով։
Պատասխանատվությունից փախնելն այլևս անհնար է։

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գրասենյակ



Նման նյութեր