Հայաստանում հունիսի 15-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 83 600 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 285 (ավելացել է ևս 16-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 78, 82, 73, 83, 57, 71, 72, 83 տարեկան տղամարդիկ և 61, 56, 60, 73, 42, 56, 88, 41 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է։