Ոչ մի քայլ առանց դիմակի․ Վրաստանում ուժի մեջ են մտել դիմակ չկրելու համար տուգանքները
Advertisement 1000 x 90

Ոչ մի քայլ առանց դիմակի․ Վրաստանում ուժի մեջ են մտել դիմակ չկրելու համար տուգանքները

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններից հետո, Վրաստանում ուժի մեջ են մտել առանց դիմակի տրանսպորտում և փակ հանրային տարածքում գտնվելու համար տուգանքները։

Հունիսի 13-ից, համավարակի կամ համաճարակի ընթացքում, հասարակական հանրային տարածքում դիմակ չկրելու համար տուգանքը կկազմի 20 լարի (մոտ 3000 դրամ)։

Իրավաբանական անձը, որի տարածքում առանց դիմակի մարդ կգտնվի, կտուգանվի 500 լարիով (մոտ 240 հազար դրամ)։

20 լարիի չափով տուգանք է սպառնում նաև հանրային տրանսպորտի ուղևորներին, այդ թվում՝ մետրոպոլիտենի և տաքսիների՝ տրանսպորտում առանց դիմակի գտնվելու համար։

Այսօրվա դրությամբ, դիմակ կրելու պարտադրանքը Վրաստանում գործում է մինչև հուլիսի 15-ը, սակայն կառավարությունում չեն բացառում, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել։

1in.am



Նման նյութեր