Դիտում և լսում եմ ԱԺ ԲՀԿ պատգամավորների զգացմունքային ելույթները։ Արդյո՞ք, նրանք կարծում են, թե իրենց խոսքով ազդելու են ԱԺ-ում 70% կազմող Սիրելի Առաջնորդի «խաղալիք»-պատգամավորների խղճի վրա։
Իհարկե՝ ոչ։ Վերջիններս անտարբեր հայացքներով սպասում են նիստի եզրափակիչ մասին, որ միաձայն քվեարկեն այնպես, ինչպես իրենց հանձնարարել է Առաջնորդը, որին են պարտական իրենց ոչնչից «քաղաքական գործիչ» դառնալու, միլիոնավոր պարգևավճարներ ստանալու, արտասահմանյան վոյաժներ կատարելու համար։ Իսկ «ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ» անգիր արած խոսքերը նրանց համար, պարզվեց 0-ական «արժեքներ» են։
Թերևս, նրանցից ոմանք ներքուստ խղճի խայթ են զգում, բայց մի կողմից սարսափը Սիրելի Առաջնորդից, մյուս կողմից նույն սարսափը «գտնված երազը» հանկարծ կորցնելու, նրանց ստիպում է մոռանալ սեփական եսը և դառնալ խաղալիք։ Ի՞նչ արած, ընտանիք են պահում․․․
Հ․Գ․ Հիշեցում․ Հարցը Գագիկ ծառուկյանին և նրա, շեշտում եմ՝ նրա պատգամավորների կողմնակից լինելու մեջ չէ։ Հարցը նաև Գագիկ Ծառուկյանի ներկա և նախկին գործունեության մասին չէ,«կուռուպցիայի դեմ պայքարի և օրինականության» մասին չէ ։ Հարցն ավելի քան պարզ է՝ քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, հաշվեհարդար տեսնելու, միանձնյա իշխանություն ստեղծելու մեջ է։
Ովքեր այս պարզ ճշմարտությունը չեն տեսնում․․․
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: