
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։
Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասված է վարչապետի որոշման մեջ: