ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ ձայն չկար:
Արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Քվեարկությանը մասնակցել էին 87-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չէր համարվել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: