Մեսսին և Ռոնալդուն չեն հայտնվել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ-տասնյակում
Advertisement 1000 x 90

Մեսսին և Ռոնալդուն չեն հայտնվել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ-տասնյակում

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխարհում առաջացած տնտեսական անկումը հանգեցրել է խաղացողների գների իջեցմանը: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ից ֆրանսիացի Կիլիան Մբապեն, բայց նրա արժեքն ընկել է 6 միլիոն եվրոյով: Մոլորակի ամենաթանկ 10 ֆուտբոլիստներն են՝

Կիլիան Մբապե, ՊՍԺ (259.2 միլիոն եվրո)

Ռահիմ Սթերլինգ, «Մանչեսթեր Սիթի» (194)

Ջեյդոն Սանչո, «Բորուսիա» (179)

Թրենտ Ալեքսանդր-Առնոլդ, «Լիվերպուլ» (172)

Մարկուս Ռեշֆորդ, «Մանչեսթեր Յունայթեդ» (152)

Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ» (144)

Սադիո Մանե, «Լիվերպուլ» (139)

Անտուան ​​Գրիզման, «Բարսելոնա» (136)

Ալֆոնսո Դևիս, «Բավարիա» (133)

Հարի Քեյն, «Տոտենհեմ» (118)

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 21-րդ տեղը (100 միլիոն եվրո): «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 70-րդ տեղում է (62 միլիոն եվրո):

Պատրաստեց Անի Գաբուզյանը