Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը զբաղվում է Շիրակի մարզում այս պահին կորոնավիրոսային ախտանիշով պացինետների բուժմամբ: Հաստատությունում բուժում են ստանում միջին ծանրության պացիենտները, առավել ծանրներին տեղափոխում են մայրաքաղաք: Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան, սակայն ամեն օր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետների տեղափոխումը ժամանակ է պահանջում:
«Լարվածությունն ու մտահոգությունը, որ ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- Sptnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Խնդիրը նրանում է, որ չնայած Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի կորոնավիրուսով հիվանդների բուժման թույլտվություն, սակայն չունի վերակենդանացման ծառայություն իրականացնելու լիցենզիա, ինչը մարզպետը առաջնային է համարում:
«Այս տեմպերը մեզ մտահոգում են. երկարաժամկետ առումով այլ լուծումներ են պետք»,- նշեց նա:
Կարևորագույն խնդիրներից մեկն էլ Գյումրու ամենամեծ բժշկական կենտրոնին կից տրիաժային ծառայության ստեղծումն է: Անհետաձգելի բուժօգնություն ստացող տարբեր ախտորոշմամբ որոշ հիվանդների մոտ օրեր անց ի հայտ են գալիս կորնավիրուսի սինդրոմներ, և պացիենտի հետ շփման հետևանքով բուժանձնակազմի շրջանում արդեն դրական 17 դեպք է արձանագրվել, մոտ 2 տասնյակ բժիշկ մեկուսացված է:
Նշենք, որ հիվանդանոցում այս պահին կան ուղեկցող լուրջ խնդիներ, միևնույն ժամանակ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող, բայց չթեստավորված 13 հիվանդ: Նրանց համար առայժմ ժամանակավոր միջավայր է ստեղծված: Բուժհաստատությունը առաջարկություն է ներկայացրել մարզպետարանին, մարզպետն էլ ՀՀ ԱՆ՝ հիվանդանոցին կից մոդուլային տրիաժային ծառայություն կազմակերպելու, ինչպես նաև Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք բացելու վերաբերյալ. Շիրակում սպասում են առողջապահության նախարարության որոշմանը: