
ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:
Ավելի վաղ 87 պատգամավորները կողմ էին արտահայտվել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն:
«Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկություններին:
«Իմ քայլից» քվեարկություններին չեն մասնակցել նաև Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը: