Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Սոնյան և Էրիկը ամուսիններ են։ Ժամանակին Սոնյան կայացած իրավաբան էր, իսկ Էրիկը՝ ճարտարագետ։ Բայց զույգը կյանքը մեկ օրվա մեջ փոխվեց։ 2011 թվականին Սոնյայի մոտ հայտնաբերվեց մուտացիա PrP գենում, որը նա ժառանգել էր մորից։ Նման մուտացիա ունեցող մարդիկ մահանում են պրիոնային հիվանդությունից, որը զարգանում է հիմնականում 45-50 տարեկանից հետո։ Հիվանդությունը շատ արագ է զարգանում․ ընդհամենը մի քանի ամսվա ընթացքում մարդն անցնում է դժոխքի բոլոր շրջաններով, կորցնում է գիտակցելու, շարժվելու և անգամ շնչելու ունակությունները։
2014 թվականին ամուսինները ընդունվում են Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի ասպիրանտուրա։ Դառնում են գիտնականներ։ Այսօր ամուսինները ղեկավարում են սեփական լաբորատորիան Բրոուդի ինստիտուտում, հետազոտում են նոր թերապիայի տարբեր միջոցներ որպեսզի հնարավոր լինի փրկել Սոնյայի ու իր նման հազարավոր այլ մարդկանց կյանքը, ովքեր ունեն այդ մուտացիան ու սպասում են դժբախտ ավարտին»։