«Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցությունում:
Մեզ ասացին, որ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ կողմ չի քվեարկելու նրա՝ պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցին:
Չնայած քվեարկությունը փակ, գաղտնի է, բայց, ըստ տեղեկությունների, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի բոլորը մեկ մարդու նման կողմ քվեարկեն, թեպետ պահանջվում է ԱԺ 3/5-ի քվեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։