Ծառուկյանին կողմ քվեարկածներից մեկը ժամանակին նրանից բնակարան է ստացել, մյուսն եղել՝ աշխատողը, երրորդը՝ կուսակցության ֆեյքը. irakanum.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ծառուկյանին կողմ քվեարկածներից մեկը ժամանակին նրանից բնակարան է ստացել, մյուսն եղել՝ աշխատողը, երրորդը՝ կուսակցության ֆեյքը. irakanum.am

Խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե’ նրան ազատությունից զրկելուն, թե’ մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:
Չմասնակցելու որոշում կայացրեցին ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։

Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 պատգամավոր։ Նրանցից երկուսը՝ Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում չեն եղել և քվեարկություններին չեն մասնակցել։ Փոխարենը փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է Արման Բաբաջանյանը, ով նախկինում հանդես էր գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն նման որոշում կկայացներ, թերևս սպասելի էր, սակայն այսօրվա քվեարկությունը մեկ անգամ ևս ընդգծեց, որ երկրի իրավապահ կառույցները, այս դեպքում դատախազությունը պարզապես շարքային կամակատար է։ Արթուր Դավթյանը խորհրդարանում նույն ջանասիրությամբ կոչ էր անում պատգամավորներին կողմ քվեարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու, ինչպիսի ջանասիրությամբ ՀՀԿ-ի օրոք անում էր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին մենք առաջիկայում առավել մանրամասն կխոսենք։

Հիմա իմ քայլական որոշ պատգամավորների քվեարկության եւ ԲՀԿ-ի հետ նախկինում ունեցած սերտ կապերի մասին։

Եվ այսպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Նա եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում։ Ավելին 2018-ի հայտնի իրադարձություններից առաջ հպարտորեն հայտարարում էր, որ բնակարան է նվեր ստացել Գագիկ Ծառուկյանից։ Բայց, այսօր Ջուլֆալակյան Արսենը կողմ է քվեարկել Ծառուկյանին։

irakanum.am



Նման նյութեր