COVID-19-ի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

COVID-19-ի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել

Կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասող ծնողների ու երեխաների համար նոր մեկուսարան է կառուցվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բացվեց հերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»,- գրել է Թորոսյանը: