«Բոլշևիկները պետք է ծնկի գան ռուսների առաջ, թուրքերը՝ հայերի». Ժիրինովսկի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Բոլշևիկները պետք է ծնկի գան ռուսների առաջ, թուրքերը՝ հայերի». Ժիրինովսկի. armeniasputnik.am

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ «բոլշևիկները պետք է ծնկի գան ռուս ժողովրդի առաջ։ Այդ հայտարարությունը նրա հրապարակել է իր Telegram-ալիքում։

«Ռուս բոլշևիկները պետք է ռուս ժողովրդի առաջ ծնկի գան այն բոլոր դժբախտությունների ու վշտի համար, որ պատճառել են խորհրդային ռեժիմի 73 տարիների ընթացքում»,-գրել է Ժիրինովսկին։

«Սպիտակամորթ ամերիկացիները պետք է ծնկի իջնեն ոչ միայն սևամորթների, այլ նաև հնդկացիների առաջ, որոնց նրանք ոչնչացրել են։ Բրիտանացիները՝ հնդիկների, չինացիների, աֆրիկացիների առաջ։ Բելգիացիները՝ աֆրիկացիների, հատկապես՝ Կոնգոյի բնակիչների։ Ֆրանսիացիները՝ աֆրիկացների ու վիետնամցիներին։ Գերմանացիներն ու ճապոնացիները՝ ամբողջ աշխարհի։ Թուրքերը՝ քրդերի ու հայերի առաջ։ Արաբները՝ քրդերի»,–գրել է նա։

Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը շարունակել է շարքը. լեհերը, շվեդները, ֆրանսիացիները, գերմանացիները, մոնղոլները՝ ռուսների առաջ պետք է ծնկի գան։ Պարսիկները՝ հարևան ժողովուրդների(վրացիների առաջ` առաջին հերթին)»։

Քաղաքական գործչի կարծիքով՝ դա մի տեսակ խոստովանություն և մեղքերի քավություն կլինի՝ միլիոնավոր մարդկանց ոչնչացման համար։

armeniasputnik.am