Այլասերում, թե վերադարձ ակունքներին. նուդիզմը որպես սոցիալական երևույթ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այլասերում, թե վերադարձ ակունքներին. նուդիզմը որպես սոցիալական երևույթ

Ամռանը, տարբեր լողափերում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր արևայրուկի լոգանք են ընդունում՝ մերկ: Ոմանք հաճույքով դիտում են, իսկ ոմանք էլ ամոթից երես են թեքում:

Խոսքը նուդիստների մասին է: Ինչպես բացատրել այդ երևույթը: Արդյոք դա այլասերություն է, թե վերադարձ ակունքներին:

slide10493

Նուդիզմը իբրև սոցիալական երևույթ:

Հին Հունաստանում մերկ մարմինը եղել է պաշտամունքի առարկա: Սպորտային միջոցառումների մասնակիցները հագուստ չեն կրել: Անգամ «գիմնաստիկա» բառը մերկ բառի ածանցյալն է: Հնդկաստանում նուդիզմը հոգևոր սկիզբ է ունեցել: Մերկացումը դիտվել է որպես նյութականից հրաժարման արտահայտչամիջոցներից մեկը:

slide10489

Նուդիզմը հին Հունաստանում:

slide10491

Նուդիզմի հրապարակայնացումը Եվրոպայում, 1920-ականներ:

20-րդ դարում Եվրոպայում նուդիզմը նոր թափ հավաքեց: Բոլորին զարմացրեց պահպանողական Գերմանիան: Սոցիոլոգիայի տեսաբանները ամեն նորը, մտածողության փոփոխությունը, զուգակցում էին նուդիզմի հետ:

Տարօրինակ է, բայց 20-րդ դարի 20-ականներին նուդիստական շարժում եղել է նաև ԽՍՀՄ-ում: 1925 թ. Մոսկվայի պողոտաներով սպորտային քայլով շրջել են խմբեր, որոնք ծածկված են եղել բարակ պարանով: Դա «Կորչի ամոթը» շարժման անդամներն էին:

slide10494

Նուդիզմը ԽՍՀՄ-ում:

Համաշխարհային պրոլետարիատի Առաջնորդը՝ Լենինը, իր աշխատություններից մեկում գրել է. «Նուդիզմը՝ առողջ պրոլետարիական շարժում է»:

slide10492

Նուդիզմը՝ վերադարձ ակունքներին:

Նուդիզմն իբրև սոցիալական շարժում ունի իր դրական և բացասական կողմերը: Նախ, բոլորի ներկայությամբ մերկացող մարդը ազատագրվում է թերարժեքության բարդույթից:

Բնապաշտները նուդիզմի մեջ տեսնում են բնության և մարդու մերձեցում:

179758141

Նուդիստները շատ արագ են ազատվում բարդույթներից:

Իսկ եթե երկնքից իջնենք, պարզ է դառնում, որ մերկ կենսակերպը շուտ ծերացնում է մաշկը:

Լուսանկարիչ Սպենսեր Թունիքը՝ Նյու Յորքից, մերկ մարդկանց լուսանկարները դարձրել է իր մի նախագծի հիմնական թեմա:

nuddss

nudes123

nuds

kulturologia.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը