«Մեղքերի ու դառնությունների մեջ կորած, պատերազմերի ու համավարակների ծանրությունից ճռնչացող մեր երկրագունդը դեռ հրաշքով շարունակում ա պտտվել նաև քո շնորհիվ»
Advertisement 1000 x 90

«Մեղքերի ու դառնությունների մեջ կորած, պատերազմերի ու համավարակների ծանրությունից ճռնչացող մեր երկրագունդը դեռ հրաշքով շարունակում ա պտտվել նաև քո շնորհիվ»

Դպրոցի դեռ ցածր դասարաններից երբ ասում էինք «Փոլ»՝ բոլորս գիտեինք, որ խոսքը հենց իր մասին ա և ուրիշ ոչ մեկի: Մինչև հիմա Փոլը միայն ու միայն ինքն ա, մյուս Փոլերի ազգանունը հատուկ նշում են, իրենը՝ ոչ: Չկա իր նմանը ու չի լինելու՝ Փոլի աստվածատուր տաղանդը, հանճարեղ մտքերը, ճաշակը, մատուցման թեթևությունը, կենսուրախությունը, վարպետությունը՝ էս ամենը մինչև հիմա թևածում են աշխարհով մեկ և կրթել ու հղկել են կոմպոզիտորների, երգահանների, երաժիշտների, անգամ՝ երաժշտագետների և իհարկե՝ երաժշտասերների ոչ մեկ սերունդ:

Ոչինչ նրան չկոտրեց՝ նա դեռ մանուկ տարիքից գիտեր, թե ինչի համար ա էկել էս աշխարհ ու մինչև հիմա անում ա նույնը՝ գրում ա չնաշխարհիկ, հավաստի, բացահայտումներով լի, մեղեդային, սպիտակ երաժշտություն: Իր երաժշտությունը լույս ա, որը հիշեցնում ա, թե որքան գեղեցիկ ու անաղարտ էր սերը երեկ, ամենածանր պահիդ հաշտեցնում ա ներսումդ կռվողներին, հորդորելով՝ թող լինի ու փիլիսոփայորեն զարմանում ա քեզ հետ միասին, չհասկանալով, թե որտեղի՞ց են գալիս բոլոր միայնակ մարդիկ…

Ծնունդդ շնորհավոր, Վարպետ, ծնունդդ շնորհավոր հավերժ երիտասարդ մեր Փոլ՝ մեղքերի ու դառնությունների մեջ կորած, պատերազմերի ու համավարակների ծանրությունից ճռնչացող մեր երկրագունդը դեռ հրաշքով շարունակում ա պտտվել նաև քո շնորհիվ:



Նման նյութեր