Գագիկ Համբարյան. «Փաշինյանի կորոնավիրուսային տկարամիտ մաթեմատիկան»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Փաշինյանի կորոնավիրուսային տկարամիտ մաթեմատիկան»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրառում էր կատարել ինչից պարզ է դառնում, որ նրա լալահառաչ հայտարրաություններն այն մասին, որ կորոնավիրուսի տարածումն ահագնացող տեմպերի են հասել Հայաստանում բլեֆ է… Այո՛, հենց այդպես… Քանի որ պարզվում է, Նիկոլն ու իր թիմը հաշվարկել էին, որ մեզ մոտ 3500-ով ավելի շատ հիվանդներ պետք է լինեին քան կան, որի արդյունքում մենք ունենք գոյություն չունեցող 60 չմահացած հիվանդ…

Ըստ Նիկոլի՝ իր հակակորոնավիրուսային քաղաքականությունը ոչ միայն տապալված չէ, այլև բավական արդյունավետ է…
Հետաքրքիր է, վարչապետն իրոք չի հասկանում, որ իր անհիմն գրառումներով և մտքերով դառնում է ոչ միայն խիստ քննադատությունների, այլև հեգնանքի առարկա…

Որպեսզի Նիկոլն ու իր ապիկար առողջապահության նախարարն իրենց ավելի լավ և հաղթանակած զգան առաջարկում եմ հիմա էլ «նոստրադամուսյան» կանխատեսումներ անել և մի ամիս հետո էլ հրճվել, որ, օրինակ՝ 14 587-ով պակաս հինադ ունեն, քան կանխատեսել էին, որի արդյունքում էլ չի մահացել ինչ-որ քանակի մարդ…

Իսկ իրականությունն ավելի մտահոգիչ է… Կորոնավիրուսային պայքար և կարանտին կիրառած Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվարկով ավելի շատ մահեր կան, քան կորոնավիրուսը «շան տեղ չդրած» Բելառուսում, որը վառ ապացույց է, թե ինչ գրոշի արժեք ունի Փաշինյանի հակակորոնավիրուսային քաղաքականությունը…

Հ.Գ. Զավեշտալի է, երբ հակահամաճարակային պայքարը տապալած ղեկավարը պրիմիտիվ մաթեմատիկական ինչ-որ հաշվարկեր է հրապարակ նետում, ուրախանում դրանցով, իսկ ընդամենը ժամեր անց կրկին մեղադրում հասարակությանը, որ հենց վերջինս է մեղավոր, որ այս պահին ունենք ընդհանուր 410 մահ և 10 728 բուժվող հիվանդ, որը մեր նման փոքր երկրի համար սարսափելի մեծ թիվ է…»:



Նման նյութեր