«Ի՞նչ անի Նիկոլը, եթե նախկինում սխալվում էր, բայց հիմա իր սխալը հասկացել է, ինչպե՞ս բացատրի ժողովրդին․ կա մի շատ պարզ ձև՝ հրաժարական». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ անի Նիկոլը, եթե նախկինում սխալվում էր, բայց հիմա իր սխալը հասկացել է, ինչպե՞ս բացատրի ժողովրդին․ կա մի շատ պարզ ձև՝ հրաժարական». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի գրառումը.

«Հանրության ուշադրությունը հենց մի փոքր շեղվեց կորոնավիրուսի թեմայից, Նիկոլը նորից վերադարձավ իր ապիկարության համար ժողովրդին մեղադրելու տակտիկային։

Մտել է «ժողովրդի հոր» դերի մեջ, էն «Բալիկ ջան, բայց մենք պայմանավորվել էինք, չէ՞… Ինձ այլ տարբերակ չես թողնում, սրտի ցավով ստիպված եմ պատժել քեզ» տոնով ու կեղծավոր ժպիտը դեմքին։

Փետրվարից սկսած ամիսուկես ասում էր, որ վիրուսը վտանգավոր չէ, որ դիմակ պետք չէ, ինքն էլ առանց դիմակի միտինգներ էր անում, դեռ մայիսին քեֆեր էր անում, իսկ հետո մեկ օրում մտափոխ լինում ու սկսում դիմակ չկրելու համար մարդկանց փողոցում գետնին տապալել։

Միաժամանակ պարետն ու իր սրտի նախարարը օրը մեջ սրճարաններում առանց դիմակի նկարվում են։Հիմա կասեք՝ լավ, բա ի՞նչ անի Նիկոլը, եթե նախկինում սխալվում էր, բայց հիմա իր սխալը հասկացել է, ինչպե՞ս բացատրի ժողովրդին։

Քաղաքականության մեջ շատ պարզ ձև կա սխալն ընդունելու և այդ ընդունելու միտքը մարդկանց միանշանակ հասցնելու, կոչվում է «հրաժարական»։

Ղալաթ արած գործիչն ասում է. «Ես սխալ էի, ես հասկանում եմ, որ իմ սխալների պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվել և, ցավոք, դեռ կշարունակեն մահանալ, հարյուրավոր ճակատագրեր են խեղվել: Ես հրաժարական եմ տալիս, քանի որ դա բխում է ժողովրդի շահից, և քանի որ դա է թելադրում իմ խիղճը»:

Հ.Գ. Այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն 410 վարակված է մահացել»։



Նման նյութեր