Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը ազատ կարձակվի կալանքի դիմաց։

Դատարանը որոշեց Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։