Դատավոր Արսեն Նիկողոսյանի մասին – Ի սկզբանե ասեմ, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը ընկերս չէ, սակայն առիթ ունեցել եմ նրա հետ դասընթացների ընթացքում շփվել: Իմ գնահատմամբ պրոֆեսիոնալ, իր մասնագիտությանը հավատարիմ, արդարության վերաբերյալ հստակ պատկերացում ունեցող և դրան հետևող ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է և ես ուրախ եմ, որ նա դատավոր է, քանի որ առնվազն թվարկվածս հատկանիշները կարևոր են դատավորի համար:
Ինչո՞ւ եմ սա գրում: Մարդիկ եկեք մեր վարքագծով փորձենք չխորտակել այս տեսակին, թշնամի չհայտարարենք և թողնենք, որ ի վերջո դատական համակարգում առաջ գան ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Ասվածս բնավ չի վերաբերվում այն բոլոր դեպքերին, երբ դատավորը գործում է ստվերային պայմանավորվածությունների շրջանակներում: Այս ամենի համար գոյություն ունեն շատ հստակ մարմիններ, ուստի նրանք պետք է չքնեն և արձագանքնեն շատ ԽԻՍՏ, բայց ԱՐԴԱՐ, իսկ արդարությունը պետք է հռչակվի ԱՏՅԱՆՈՒՄ: