Մոսկվայի հյուսիսում անհայտ տղամարդը կրակ է բացել բնակելի շենքերից մեկի բնակարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ կրակոցների հետևանքով 4 մարդ է մահացել։
Ինչպես հաղորդում է «360 աստիճան» հեռուստաալիքը, ոստիկանություն են ահանզանգել կրակոցները լսած հարևանները: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան։
Mash-ը հայտնում է, որ տղամարդը սպանել է կողակցին՝ Եկատերինային, և նրա երեխային (2019 թվականին ծնված)։ Եվս մեկ կին էլ է մահացել (սկզբում տեղեկություն տարածվեց, որ մահացածը կնոջ մայրն է, ավելի ուշ հայտնեցին, որ ընկերուհին է):
Mash–ը գրում է, որ կրակոցներին նախորդել է տղամարդու և կնոջ միջև վիճաբանությունը, որոշ ժամանակ առաջ նրանք բաժանվել են։
Տղամարդն ինքնասպանություն է գործել։