
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի հետազոտությունները: Մասնագետները կարծում են, որ հավաքված տվյալները վկայում են կորոնավիրուսի բուժման ժամանակ այդ դեղամիջոցի անարդյունավետության մասին:
Ինչպես հայտնում է medportal.ru-ն, դեռրս մարտին ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի շարք դեղամիջոցների խոշոր հետազոտության մասին: Թեստավորվող դեղամիջոցների թվում էր նաեւ հիդրօքսիքլորոքինը:
Սակայն մայիսի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ այն անարդյունավետ է, եւ ժամանակավորապես դադարեցվեց դրա հետազոտությունը:
Հիդրօքսիքլորոքինի հետազոտության նոր դադարեցման մասին հայտնել է ԱՀԿ փորձագետ Անա Մարիա Հենաո-Ռեստրեպոն: Նրա խոսքով՝ դրա կարեւորագույն պատճառ է դարձել RECOVERY հետազոտությունը: