Իրավապահները խուզարկել են ԲՀԿ-ական պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի տունը: Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:
«Խուզարկել են մեր տունը եւ առգրավել են 2 հեռախոս եւ իմ մեկ ipad-ը: Խուզարկության ընթացքում ես տանը չեմ եղել, Երեւանում էի։ Տնեցիներն ասել են ի՞նչ է ձեզ հետաքրքրում, պատասխանել են ցուցակներ, թե ինչ ցուցակներ չեմ կարող ասել։ Իմ ipad–ը միայն գործուղումների ժամանակ եմ օգտագործել եւ դժվար թե այնտեղ ինչ որ բան գտնեն»,– ասաց պատգամավորը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի, Գրիգորյանը պատասխանեց. «Ինչի՞ համար. հիմա ամեն ինչ կարելի է հնարավոր համարել»։