
Ավստրալիան մինչեւ տարեվերջ փակ կլինի զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, հաղորդում է Australian Broadcasting Corporation-ը՝ հղում անելով առեւտրի, տուրիզմի եւ ներդրումների նախարար Սայմոն Բերմինհեմին, հաղորդում է RG-ը:
«Զանգվածային տուրիզմի բացման համար դեռ շատ ժամանակ կա»,-ասել է նախարարը:
Վերջին մեկ օրում Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 23 նոր դեպք, դա ամենացածր ցուցանիշն է պանդեմիայի սկզբից: