Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թուրքական թերթը «ամուսնացրել» է Զելենսկիին և Վերա Բրեժնևային

Թուրքական հայտնի «Հուրիեթ» թերթը սխալմամբ «ամուսնացրել» է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դերասանուհի-երգչուհի Վերա Բրեժնևայի հետ: Հհոդվածում նշվում է այն մասին, որ Ուկրաինայի Առաջին տիկին Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով։ Որպես հրապարակման նկար՝ փակցրել են «Ութ լավագույն ժամադրություններ» ֆիլմի պաստառը, որտեղ Վլադիմիր Զելենսկին Վերա Բրեժնևայի հետ է, որը խաղում էր նրա կնոջ դերը։

Տեքստը տեղադրվել է թերթի պաշտոնական կայքում հունիսի 17-ին, ապա ֆոտոնկարը փոխվել է։

Ավելի վաղ Ելենա Զելենսկայայի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, նրան նախ բուժել են ամբուլատոր հիմունքներով, իսկ ավելի ուշ՝ հոսպիտալացրել երկկողմանի թոքաբորբով: Զելենսկին սահմանափակել է հանդիպումները և ինքնամեկուսացել։



Նման նյութեր