Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է. նա կլինի Ռոմայի բժիշկների հսկողության տակ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է. նա կլինի Ռոմայի բժիշկների հսկողության տակ

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն կա ու նա ստիպված կլինի մնալ հռոմեական ակումբի բժիշկների հսկողության ներքո:

Այս մասին հայտնում է laroma24-ը: Հռոմեական ակումբի ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Տրիգորիայում և նախապատրաստվում են Ա Սերիայի վերսկսմանը, որի շրջանակում առաջին խաղը կանցկացնեն «Սամպդորիայի» հետ:

Աղբյուրը նշում է, որ Պաուլո Ֆոնսեկայի համար դրական նորություններից մեկն այն է, որ ընդհանուր խմբի հետ մարզումներին է վերադարձել կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:

Նշենք՝ Ա Սերիայի 25-րդ տուրի իր հանդիպումը «Ռոման» կանցկացնի հունիսի 24-ին, իսկ մինչ այդ ամեն օր մարզում կանցկացնի:

armsport.am