
Կորոնավիրուսի տարածման հետ կապված վատթարացող իրավիճակը հանգեցրել է եվրոպական մի շարք երկրներում կարանտինային միջոցառումների խստացմանը, գրում է Euractiv լրատվական պորտալը։
Գերմանիայի Ռայն-Վեստֆալիա նահանգում իշխանությունները տեղական ձեռնարկությունում տեղի ունեցած կորոնավիրուսային վարակի լոկալ բռնկման դեպքերից հետո փակել են դպրոցներն ու մանկապարտեզները: Հյուսիսային Հունաստանի էխինոս համայնքի բնակիչների համար սահմանվել է յոթօրյա խիստ կարանտին` խուսափելու COVID-19-ի տարածումից:
Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ։ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը Բուլղարիայում կազմում է 3 542:
Սլովենիայում իշխանությունները քննարկում են հարևան երկրներում համաճարակի վատթարացման ֆոնին կարանտինի խստացումը: Այս մասին հայտարարել է Սլովենիայի առողջապահության նախարարը: