Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի նոր ախտանիշ
Advertisement 1000 x 90

Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի նոր ախտանիշ

Աչքերի անսովոր կարմրությունը կարող է լինել COVID-19-ի ախտանիշներից մեկը: Այս մասին հաղորդվում է Կանադական ակնաբուժական միության ամսագրում:

Կանադացի մասնագետները հոսպիտալացված 29-ամյա պացիենտի մոտ հայտնաբերել են աչքերի կարմրություն, աչքերից ջրային արտադրություն և լույսի հանդեպ վախ: Փետրվարի 29-ին մինչև Կանադա վերադառնալը նա մեկ ամիս անցկացրել էր Ֆիլիպիններում և մեկ օր՝ Սան Ֆրանցիսկոյում: Մարտի 1-ին նրա մոտ սկսվել է հարբուխ, հազ և կոնյունկտիվիտ (շաղկապենու բորբոքում): Պացիենտը տենդից չի բողոքել, չնայած խոստովանել է, որ ջերմիջեցնող դեղամիջոցներ է ընդունել, որոնք կարող էին քողարկել ջերմության ոչ մեծ բարձրացումը:

Մի քանի օր հետո ախտանիշները վատթարացել են, և կնոջն ուղարկել են ակնաբուժական կլինիկա: Աչքից արտազատված քսուքի թեստը դրական է եղել՝ առկա էր SARS-CoV-2 նոր կորոնավիրուս:

Ինչպես նշում են հեղինակները, այս դեպքն ապացուցում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային ինֆեկցիայի անսովոր ախտանիշների հայտնաբերման ուղղությամբ, որ կանխվի դրա տարածումը: Նրանք թերապևտներին, ակնաբույժներին և մյուս մասնագետներին խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել պացիենտների մոտ կոնյունկտիվիտի վրա՝ հատկապես, եթե նրանք վերջերս են վերադարձել այլ երկրից:

med.news.am