Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվել է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը։
«Ասում են՝ ճանապարհները մեր երկրի արյունատար անոթներն են:
2019թ. արդյունքներից. շուրջ 13.7 կմ երկարությամբ այս ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով:
Հիմնանորոգվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ»,- գրել է Պապիկյանը։
Լուսանկարները՝ Անդրանիկ Քեշիշյանի